Опубликовано A.Gevorgyan -
Hkk

Կայացել է Արցախի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը

Նյու Յորքում կայացել է Արցախի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ելույթում խեղաթյուրվում էր ողջ ճշմարտությունը։

«Ադրբեջանը բաց է կառուցողական հարաբերությունների համար միջազգային բոլոր գործընկերների հետ, որոնք անկեղծ շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման մեջ»,- նշել է նա։

Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը կեղծում էր իրականությունը, և փորձ էր արվում «արդարացնել» ցեղասպան գործողությունները։

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը նշել է. «Քանի որ տեղերում ջանքեր են գործադրվում իրավիճակը ապաէսկալացնելու համար, մենք միջազգային առաքելության միջոցով պետք է երաշխիքներ տանք Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, որ նրանց իրավունքները կապահովվեն հենց Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համապատասխան։

Մենք կշարունակենք ակտիվորեն աշխատել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակով, որպեսզի հասնենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մշտական ​​լուծմանը»։

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին նշել է. «ՌԴ-ն շարունակում է առաջատար դեր խաղալ՝ աջակցելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս գործընթացին ակտիվորեն կաջակցեն ռուս խաղաղապահները։ Հայերի անվտանգությունն ու իրավունքները մեծ կարևորություն ունեն։ Ռուսական խաղաղապահ առաքելությանն այլընտրանք գոյություն չունի, մենք մտադիր ենք շարունակել աշխատանքները բոլոր ուղղություններով, որոնց շուրջ համաձայնության են եկել երեք առաջնորդները»։


 

 

 

Добавить комментарий