Ալիևի հայտարարությունները Նախիջևանում Էրդողանի հետ հանդիպմանը
Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Նախիջևանում:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:
Ալիևը համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է.
- Ղարաբաղի շրջանում ապրող մարդիկ Ադրբեջանի քաղաքացիներ են՝ անկախ նրանց ազգությունից։ Նրանց անվտանգությունը, իրավունքները կապահովվեն Ադրբեջանի կողմից:
- Մենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ակտիվ շրջան ենք ապրում բոլոր ուղղություններով:
- Շուշիի հռչակագրով հարաբերությունները (Թուրքիայի և Ադրբեջանի - խմբ.) նոր մակարդակի են հասել։
- Համոզված եմ, որ Ղարաբաղում բնակվող հայ բնակչության՝ ադրբեջանական հասարակությանն ինտեգրվելու գործընթացը հաջող կընթանա:
- Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցումը նոր թափ կհաղորդի մեր հարաբերություններին (Թուրքիայի և Ադրբեջանի - խմբ.):
- Ցավոք, խորհրդային իշխանություններն Արևմտյան Զանգեզուրը վերցրել են Ադրբեջանից, և այդպիսով Ադրբեջանի հիմնական հատվածի ու Նախիջևանի միջև ցամաքային կապը կտրվել է:
#Դետքի_հետագծով
«Արևմտյան Զանգեզուր» ասելով՝ թշնամի պետության ղեկավարը նկատի ունի Սյունիքը, ինչից ակնհայտ է, որ Թուրքիան և Ադրբեջանն այս օրերին ակտիվորեն քննարկում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որպեսզի թիրախավորեն Սյունիքը:
Միայն այս հանդիպման ընթացքում Ալիևն ու Էրդողանը դրեցին Իգդիր-Նախիջևան գազատարի հիմքը, բացի դրանից՝ մասնակցեցին Նախիջևանի ռազմական համալիրի բացմանը։
Добавить комментарий