Ռայիսին վստահեցնում է՝ Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ իր երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին նա ասել է CNN-ին տված հարցազրույցում։
Ռայիսին ընդգծել է, որ Իրանի կողմից ուրանի հարստացումը եվրոպական կողմի՝ 2015 թվականի միջուկային համաձայնագրի պարտավորությունները չկատարելու պատասխանն է։
«Սկզբում մենք չէինք ձգտում հասնել ուրանի 60 տոկոս հարստացման։ Նրանք չկատարեցին իրենց պարտավորությունները։ Այն, ինչ արել է Իրանի Իսլամական Հանրապետությունը, համաձայնագիրը ստորագրած կողմերի պարտավորությունների խախտման պատասխանն է»,- ասել է նա։
Ռայիսին նաև հերքել է մինչև այն մակարդակն ուրանի հարստացման գաղափարը, որը մոտ կլինի միջուկային զենքին։
«Պաշտոնապես հայտարարվել է, որ գործողությունները, որոնք մենք մտադիր ենք նախաձեռնել, ուղղված չեն ցանկացած տեսակի միջուկային զենքի ստեղծմանը։ Սա եվրոպացիների կողմից համաձայնագրի չկատարման պատասխանն է»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետության և միջուկային վեցնյակի միջև 2015 թվականին երկարատև բանակցություններից հետո հաջողվեց համաձայնագիր ստորագրել, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին միակողմանիորեն դուրս եկավ գործարքից և վերականգնեց Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Ներկայումս գործարքը վերականգնելու շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն դրանք դեռևս որևէ արդյունք չեն տվել։
Добавить комментарий