Էրդողանը Փաշինյանի հետ հեռախոսազրույցից մանրամասներ է հայտնել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մանրամասներ է հայտնել սեպտեմբերի 11-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ։ Ըստ «Դետք»-ի՝ թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Էրդողանն այս մասին խոսել է Նախիջևանից վերադառնալիս՝ օդանավում լրագրողների հետ կայացած ասուլիսի ժամանակ։
Հաղորդվում է, որ Թուրքիայի նախագահն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է՝ Թուրքիան սպասում է, որ Հայաստանը գործընթացը ձգձգելու փոխարեն ուժեղ կամք դրսևորի։
«Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների մեջ առաջընթացը կարագացնի տարածաշրջանային կարգավորումը։ Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և բարգավաճման համար շարունակելու ենք աշխատել Ադրբեջանի հետ»,- նշել է Էրդողանը։
#Դետքի_հետագծով
Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցը կայացավ վերջինիս նախաձեռնությամբ՝ Արցախի նախագահի պաշտոնում Սամվել Շահրամանյանի ընտրությունից հետո։ Այս հեռախոսազրույցում Էրդողանը հայտնել էր, որ Արցախում նոր նախագահի ընտրությունը Թուրքիայի և Ադրբեջանի համար անընդունելի է։
Добавить комментарий