Опубликовано A.Gevorgyan -
hduüjd

Քննարկվել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ ռազմական համագործակցությունը

Սեպտեմբերի 26-ին ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սաշա Բեյքերի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել նրա և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի միջև:

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA  գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին:

Կողմերը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները, տարածաշրջանում տիրող իրավիճակը և անվտանգության հարցերը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները: 

Добавить комментарий