hsysh

Ադրբեջանը ոչ մեկին չի ստիպում լքել Ղարաբաղը. Հաջիև

«Ադրբեջանը ոչ մեկին չի ստիպում լքել Ղարաբաղը: Ղարաբաղից հեռանալը բնակիչների անձնական և անհատական ​​որոշումն է»,- DW-ին տված հայտարարության մեջ ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանակայսան «Report» կայքը: 

Նրա խոսքով՝ խաղաղ բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվել «հակաահաբեկչական» միջոցառումների ժամանակ։

Բացի դրանից՝ «Reuters» գործակալության հետ զրույցում նա նշել է, որ Բաքուն ուժ չի կիրառի Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ցամաքային միջանցքի բացման համար։ 

Այս մասին տեղեկացնում է «Reuters» գործակալությունը:

«Ադրբեջանը ձգտում է Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան բացել տրանսպորտային հաղորդակցություն»,- նշել է նա: 

Հաջիևը շեշտել է, որ դա օգուտ կբերի տարածաշրջանին:

#Դետքի_հետագծով

Թշնամի պետությունը շարունակում է առաջ տանել այն քարոզչությունը, ըստ որի՝ Ադրբեջանը չի թիրախավորել խաղաղ բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները: Իսկ տրանսպորտային ճանապարհների հավակնությունները քողարկում է այն ձևակերպմամբ, թե իբրև դա շահավետ է տարածաշրջանի երկրների համար: 

Добавить комментарий