գնդ

Ռուբեն Վարդանյանի կինը հաստատում է Լաչինի անցակետում ամուսնու ձերբակալության լուրը

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի կինը հաստատում է Լաչինի անցակետում իր ամուսնու ձերբակալության մասին տեղեկությունը, գրում է «Ազատությունը»: 

«Ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ այսօր առավոտյան, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում։ Ես խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը՝ ամուսնուս անվտանգ ազատ արձակումն ապահովելու համար», - ասված է Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունում, որն «Ազատությանը» տրամադրեց Ռուբեն Վարդանյանի խոսնակը:

Ավելի վաղ ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրներն էին տեղեկություններ տարածել Վարդանյանի ձերբակալության մասին:

Ստեփանակերտի իշխանական շրջանակից մեկ աղբյուր, որ ցանկացել է անանուն մնալ, «Ազատությանը» հաստատել էր Ռուբեն Վարդանյանի ձերբակալության լուրը։ Ըստ աղբյուրի՝ Վարդանյանին Հակարիի կամրջի ադրբեջական անցակետից ձերբակալել ու տարել են Ադրբեջան։

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրներն այս տեղեկությունն առայժմ չեն հաստատել:

 

Добавить комментарий