Աբդուլաևան հայտնել է, որ Ադրբեջանը միայն խաղաղություն է ցանկանում
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան դեսպանատան մշակութային կենտրոնում մամուլի ասուլիս է հրավիրել օտարերկրյա լրագրողների համար։
Աբդուլաևան առիթը բաց չի թողել առաջ տանելու Ադրբեջանի կեղծ դրույթները Հայաստանի և իբր հայկական ագրեսիայի մասին։
Լեյլա Աբդուլաևան ասել է, որ Ադրբեջանը բախվել է Հայաստանի «ագրեսիային», որի արդյունքում «օկուպացվել» է նրա տարածքի 20 տոկոսը։ Նա նշել է, որ հայկական ագրեսիայի արդյունքում մեկ միլիոն ադրբեջանցի վտարվել է «հայրենի հողերից»՝ դառնալով փախստական և հարկադիր տեղահանված։
Ադրբեջանցի դեսպանը լրատվամիջոցներին ներկայացրել է, որ Ադրբեջանն իբրև միշտ ձգտել է խաղաղության և 30 տարի փորձում է բանակցությունների միջոցով լուծել օկուպացման խնդիրը, մինչդեռ Հայաստանը ոչ կառուցողական դիրք է գրավել։ Հակամարտությունը լուծելու համար ստեղծված Մինսկի խումբը 30 տարվա ընթացքում ոչ մի առաջընթաց չի գրանցել։
Բերձորի միջանցքի շուրջը ստեղծված իրավիճակի մասին խոսելով՝ Աբդուլաևան ասել է, որ այն բաց է։ Նա ընդգծել է, որ մի խումբ ադրբեջանցիներ խաղաղ բողոքի ակցիա են անցկացնում նման հանքավայրերի, ինչպես նաև քարհանքերի ապօրինի շահագործման դեմ։
Նշենք, որ Բերձորի միջանցքում օր օրի պակասում է ադրբեջանցիների թիվը, ինչը պայմանավորված է ինչպես եղանակային անբարենպաստ պայմաններով, այնպես էլ աննպատակ ու անարդյունք ցույցերով։ Պետական մակարդակով միջազգային կառույցներում անընդհատ խոսվում է ադրբեջանցի ակտիվիստների իբրև անմնացորդ նվիրումի համար, որպեսզի ավելի ոգևորեն նրանց։
Աբդուլաևան հայտարարել է, որ Բերձորի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ, և Ադրբեջանը չի կարող թույլ տալ հայ զինվորների, զենքի ու ականների տեղափոխում իր տարածքներ։
Նա նշել է, որ Հայաստանն իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տարածում Բերձորի միջանցքի շուրջը ստեղծված իրավիճակի մասին։
Добавить комментарий