Իրանը պատրաստ է ավելի կարևոր դեր խաղալ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ
Չինաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհսեն Բախտիյարը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ավելի կարևոր դեր խաղալ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Բախտիյարն ասել է «People's Daily» պարբերականին տված հարցազրույցում։
Դիվանագետն ընդգծել է, որ Իրանը, լինելով հնագույն Մետաքսի ճանապարհի կարևոր տրանսպորտային հանգույց, տվյալ նախաձեռնությունը դիտարկում է որպես իր զարգացման հնարավորություն։
Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ճանապարհը կօգնի մեծ թվով զարգացող երկրների հասնել ընդհանուր զարգացման, նպաստել տնտեսական աճին և աղքատության կրճատմանը:
Բախտիյարը նաև հայտնել է, որ Իրանն անհամբերությամբ սպասում է միջազգային համագործակցության երրորդ համաժողովին։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ երկիրը պատրաստ է մեծ դեր խաղալ «Գոտի և ուղի» նախաձեռնության իրականացման գործընթացում։
#Դետքի_հետագծով
Վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետությունը և Չինաստանը դինամիկ կերպով զարգացնում են երկկողմ համագործակցությունը։ Այդ փոխգործակցության արդյունքում Իրանը վերջերս պաշտոնապես անդամակցեց Չինաստանի գլխավորած Շանհայի համագործակցության կազմակերպությանը, որը երկրին թույլ կտա զգալիորեն մեղմել արևմտյան պատժամիջոցների բեռը։
Добавить комментарий