Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը դավադրություն է Ադրբեջանի դեմ. Մահարրամ Ալիև
«Իրանում Ադրբեջանի դեսպանատանը կատարված ահաբեկչությունը դավադրություն է մեր երկրի դեմ, և ադրբեջանական ժողովուրդը դա երբեք չի մոռանա»,- այս մասին, ինչպես հաղորդում է «Դետք»-ը, վկայակոչելով «Report»-ին, ասվում է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի ռազմական հարցերով վարչության ղեկավար Մահարրամ Ալիևի հայտարարության մեջ։
Նա հավելել է, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատանը կատարված ահաբեկչության մասին արդեն բոլորը գիտեն։
«Իհարկե, այս հարձակումը պետք է մանրակրկիտ հետաքննվի։ Միջադեպի հետևանքով տուժած մեր բոլոր քաղաքացիները գտնվում են պետական հսկողության տակ։ Կարծում եմ, որ համաշխարհային հանրությունը տեսնում է նրանց (իրանական) գործունեությունը և դատապարտում է դավադրությունը, որն իրականացվել է։ Դեպքի ամբողջական պարզաբանման համար որոշ ժամանակ կպահանջվի։ Ներկայումս հարձակման փաստը մեր պետության կողմից մանրազնին հետաքննվում է»,- ասել է Մ. Ալիևը։
Добавить комментарий