
Շատ ցանկալի կլինի՝ ՊԲ զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ ՊՆ-ում․ փոխնախարար
Մեզ համար շատ ցանկալի կլինի, որ ՊԲ-ի զինծառայողները ծառայության ընդունվեն Հայաստանի ՊՆ-ում․․․ իրենց փորձը, զինվորական գիտելիքները ծառայեցնեն ՀՀ զինված ուժերին: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, որ Արցախից բռնի տեղահանվածների մեջ նաև զինվորականներ կան, ՊՆ-ն որքանո՞վ է աջակցելու, որ ծառայեն Հայաստանի բանակում:
«Այդ առումով մենք ուսումնասիրություն պետք է իրականացնենք, և մեր այն զինծառայողները, որոնք ցանկություն կունենան ընդգրկվելու ՀՀ զինված ուժերում ծառայության, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նրանց այդ հնարավորությունն ընձեռվի: Կարծում եմ՝ դա պետք է կոմունիկացվի կադրային քաղաքականության վարչության միջոցով: Իրենք ՊՆ-ի հետ կապ կստեղծեն որպես նախկին զինվորականներ»,- ասել է նա:
Добавить комментарий