tyutp

Հայաստանը քրեական ռազմական հանցագործների կողմից կառավարվող ռեժիմ էր․ Ալիև

Երկու նախագահներն անձամբ մասնակցել են «Խոջալուի ցեղասպանությանը»։ Նրանք դրա համար պետք է պատասխան տան, պատասխանատվություն ստանձնեն։ Նրանք ադրբեջանական հողերը թալանողներ էին։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Կայուն քաղաքները` որպես տնտեսական զարգացման և անհավասարության դեմ պայքարի շարժիչ ուժ» թեմայով 2-րդ ազգային քաղաքաշինական համաժողովի բացման արարողության ընթացքում։

«Հայաստանի ներկայիս իշխանության նկատմամբ սպասելիքներն ուռճացված էին։ Հայաստանի ներկայիս իշխանությունը եթե ցանկանար խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, կարող էր դա անել։ Ադրբեջանը պատրաստ էր դրան, այդ մասին գիտեին միջազգային միջնորդները, նախկին համանախագահները։ Մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա պատրաստ էինք խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը»,- ասել է Ալիևը։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանական կողմն իր քաղաքական, տեղեկատվական, դիվանագիտական քարոզչության մեջ թե՛ արտաքին, թե՛ ներքին լսարանի համար առանցքային ուղղություն է դարձրել այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությունը»։ Խոջալուի բնակչությունն Ադրբեջանի ներքաղաքական պայքարի զոհն էր, որի մասին բազմաթիվ վկայություններ կան։

Ալիևի հոխորտանքը, թե Հայաստանը ղեկավարվել է ռազմական հանցագործների կողմից, ոչ մի աղերս չունի իրականության հետ։

 

Добавить комментарий