Տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը
Սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի Տուլա քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Azertac» գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը:
Հանդիպմանը մասնակցել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Նշվել էր, որ հանդիպմանը կմասնակցի ութ պետություն՝ Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։
Հանդիպմանը քննարկվել են ընթացիկ և հետագա ռազմական համագործակցության վերաբերյալ հարցեր։
Добавить комментарий