Արայիկ Հարությունյանը և Ջալալ Հարությունյանը միջազգային հետախուզման մեջ են
«Ղարաբաղում հանցագործություն կատարած ավելի քան 300 հայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել»,- այս մասին նշել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը։
Հետախուզման մեջ են նաև Արայիկ Հարությունյանը և Ջալալ Հարությունյանը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Ադրբեջանի գլխավոր դատախազը կոչ է արել «հանցագործություն» կատարած հայերին. «Թող ինքնակամ հանձնվեն»։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը, կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, նպատակ է հետապնդում ձերբակալելու և կալանք սահմանելու այն անձանց նկատմամբ, որոնք աշխատել են Արցախում և հանուն Արցախի։
Ինչ վերաբերում է Արտակ Բեգլարյանին, նրանք նշել են, որ Ադրբեջանն է ցանկացել, որ նա հատի սահմանը։
Добавить комментарий