Опубликовано A.Gevorgyan -
Hub

ՄԱԿ-ի առաքելությունն այսօր ժամանել է Արցախ

ՄԱԿ-ի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժերիկը հայտնել էր, որ առաքելությունը ժամանելու է մարդասիրական իրավիճակի և այդ շրջանակում պաշտպանական հարցերի գնահատման նպատակով։

Օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը նշել էր, որ Բաքուն մտադիր է մի քանի օրվա ընթացքում ոչ միայն փորձագետների մուտքը թույլատրել, այլև արտասահմանյան լրատվամիջոցների։

#Դետքի_հետագծով

Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 100.483 անձ։ ՄԱԿ-ը հայտարարում է մարդասիրական կարիքները գնահատելու մասին այն դեպքում, երբ Արցախում բնակվող հայերի մեծ մասը բռնի տեղահանվել է Հայաստանի Հանրապետություն։ Ադրբեջանը շարունակելու է ներկայանալ որպես «մարդասիրական» երկիր, բայց դրա անվան ներքո իրականացնել ցեղասպանություն՝ բառի բուն և գաղափարական իմաստով։

Ադրբեջանական ԶԼՄ-ներն այսօր ցուցադրական տեսանյութ են հրապարակել, որ Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայության ու աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության աշխատակիցները գրանցում են Արցախում մնացած հայերին։

Բայց տեսանյութեր չկան այն մասին, թե ինչպես են ստիպում մարդկանց նախապես գրված տեքստեր ասել։

 

 

Добавить комментарий