Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը ոչինչ չի ակնկալում Եվրամիությունից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը որևէ բան չի սպասում Եվրոպական միությունից։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
«Մենք կատարել ենք ԵՄ-ին տված բոլոր խոստումները, իսկ նրանք չեն կատարել գրեթե ոչ մեկը։ Մեր երկրի նկատմամբ ԵՄ-ի կանխակալ վերաբերմունքում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Նրանք անարդար են վարվում մեր երկրի նկատմամբ, անտեսում են իրենց սկսած գործընթացները։ Թուրքիան որևէ ակնկալիք չունի ԵՄ-ից»,- խորհրդարանում ելույթի ժամանակ նշել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է հրաժարվի Անկարայի նկատմամբ «անարդար դիրքորոշումից» հատկապես վիզաների հարցում։
«Եթե նրանք չանեն դա, լիովին կկորցնեն մեզնից որևէ բան ակնկալելու իրավունքը»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Добавить комментарий