Լիտվայի նախագահը հորդորել է «հատել կարմիր գիծը» և Ուկրաինային մատակարարել «F-16» կործանիչներ
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան կոչ է արել «հատել կարմիր գիծը» և Ուկրաինային մատակարարել «F-16» կործանիչներ: Տեղեկությունը հաղորդում է «LRT» հեռուստաալիքը։
«Կործանիչները, հեռահար հրթիռներն էական ռազմական օգնություն են, և հիմա չափազանց կարևոր է, որ մենք օգնությունը չուշացնենք։ Այսպիսով, իմ հորդորն է՝ այս կարմիր գծերը պետք է անցնել»,- հայտարարել է Նաուսեդան:
Նրա խոսքով՝ Արևմուտքը բազմիցս հատել է կարմիր գծերը, որոնց մասին ավելի վաղ հայտարարվել էր Կրեմլում։ Հետաքրքիր է, որ Լիտվան իր ռազմաօդային ուժերում մարտական ծառայության մեջ չունենալով «F-16» կործանիչներ, չնայած երկրի նախագահի հայտարարությունների: Նշենք նաև, որ Վիլնյուսն էլ հայտարարել էր «լեոպարդային» կոալիցիային միանալու մասին, թեև տանկեր չունի։
Добавить комментарий