Опубликовано A.Gevorgyan -
hsusj

Կասպից ծովում մեկնարկել է Ադրբեջան-Ղազախստան համատեղ զորավարժությունը

Ադրբեջանի և Ղազախստանի պաշտպանության նախարարության միջև ստորագրված համատեղ գործողությունների ծրագրի համաձայն՝ Բաքվում մեկնարկել է համատեղ մարտավարական զորավարժությունը երկու երկրի ռազմածովային ուժերի նավատորմերի և ռազմական անձնակազմի մասնակցությամբ։ 

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին: 

Նշվել է, որ համատեղ մարտավարական զորավարժությունները կնպաստեն երկու երկրի զինվորականների միջև փորձի փոխադարձ փոխանակմանը և հետագա զարգացմանը։ 

Զորավարժությունը կանցկացվի մինչև հոկտեմբերի 8-ը: 

Добавить комментарий