Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Իրանը ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ վարժանքներ կանցկացնի

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը լայնածավալ վարժանքներ է սկսել ռազմական անօդաչու ինքնաթիռների ընդգրկմամբ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ վարժանքներին մասնակցում են Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերի չորս ստորաբաժանումների՝ մասնավորապես ցամաքային զորքերի, ռազմածովային, ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերի զինծառայողները։

Զորախաղերը տեղի են ունենում Իրանի կենտրոնական ու հարավային շրջաններում։

Նշվում է, որ զորավարժության հիմնական փուլը կանցկացվի չորեքշաբթի, որի ընթացքում հետախուզական, խափանման, ոչնչացման ու մարտական բոլոր տեսակի անօդաչու սարքերը տարբեր գործողություններ կիրականացնեն։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ նշանակություն են տալիս երկրի զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։ Այս համատեքստում երկրի զինված ուժերի շրջանում պարբերաբար զորավարժություններ են անցկացվում, որոնցում կիրառվում է նաև իրանական արտադրության սպառազինությունը։

Իրանն անօդաչու թռչող սարքեր է մշակում 1980-ական թվականներից և վերջին տարիներին բավականին բարձր դիրք է զբաղեցնում ԱԹՍ-ների արտադրության ոլորտում։

Добавить комментарий