Ուկրաինայի զինված ուժերը լքել են պաշտպանության առաջին գիծը Զապորոժիեի շրջանում. Ռոգով
«Մենք Ռուսաստանի հետ միասին ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովը հայտնել է, որ Ուկրաինայի Զինված ուժերը Զապորոժիեի շրջանի պաշտպանության առաջին գիծը լքել են երկրորդ և երրորդ գծերի պատրաստ դիրքերի համար։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Նրա խոսքով՝ ուկրաինական բանակի՝ Զապորոժիեում հարձակողական գործողություններ սկսելու ծրագրերը որոշ ժամանակ «խափանվել են»։
«Մեր բանակը նոր սահմաններ է ազատագրել»,- ընդգծել է Ռոգովը և հավելել, որ ՌԴ ԶՈՒ-ն այժմ ավելի շահեկան մարտավարական ու ռազմավարական դիրք ունի Զապորոժիայի ուղղությամբ։
Ավելի վաղ Ռոգովը հայտնել էր, որ հունվարի 31-ի գիշերը Ուկրաինայի Զինված ուժերի հատուկ ջոկատայինները փորձել են թափանցել ռուսական դիրքեր Զապորոժիեի շրջանում։
Добавить комментарий