Опубликовано H.Andreasyan -
78

ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արեց՝ օրինականացնելու Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները. Մարուքյան

Լեռնային Ղարաբաղ այցելած, այսպես կոչված, ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արեց՝ օրինականացնելու էթնիկ զտումները, կամայական կալանավորումները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը և Ադրբեջանի կողմից կատարված մյուս հանցագործությունները։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Նրանք հեղինակազրկում են ՄԱԿ-ը՝ որպես ինստիտուտ:

Ես անհամբեր սպասում եմ այդ «ներկայացուցիչների» գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությանը»,- նշել է Մարուքյանը։

Добавить комментарий