Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի զինծառայողները Բաքվում մասնակցում են «Հավերժություն-2023» զորավարժությանը
Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ «Հավերժություն-2023» («Eternity-2023») անվանումով, համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացվում, որը կտևի մինչև հոկտեմբերի 6-ը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Տեսական և գործնական մասերից բաղկացած դասընթացում երեք երկրի զինվորական անձնակազմի և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների ներգրավմամբ կիրականացվեն ռազմավարական կարևոր և տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպման առաջադրանքներ։
Հիմնական նպատակը երեք երկրի զինված ուժերի միջև փոխադարձ համագործակցության ամրապնդումն է։
Ադրբեջանը մեծացնում է ռազմական ոլորտում իր գործունեությունը։
Добавить комментарий