Опубликовано A.Gevorgyan -
hdyd

Ադրբեջանը հրաժարվել է հնգակողմ հանդիպմանը մասնակցելուց

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում նախատեսված հնգակողմ հանդիպմանը մասնակցելուց։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը: 

Ըստ ադրբեջանական կողմի՝ պատճառն այն է, որ ֆրանսիացի պաշտոնյաների հայանպաստ հայտարարությունների, Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ Հայաստան կատարած այցի և ռազմական ոլորտում համագործակցության, զենք-զինամթերքի տրամադրման մասին հայտարարությունների, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ նախօրեին Ադրբեջանին մեղադրող հայտարարությունների ֆոնին Ադրբեջանն անհրաժեշտություն չի տեսնում այս ձևաչափով բանակցություններին մասնակցելու։

Նշվել է, որ ցանկացած ձևաչափ, որին մասնակցում է Ֆրանսիան, ընդունելի չէ Ադրբեջանի համար, և Բաքուն տարածաշրջանի խնդիրները տարածաշրջանից հեռու երկրների հետ քննարկելու անհրաժեշտություն չի տեսնում։

Նշենք, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի շրջանակում պետք է կայանար հնգակողմ հանդիպումը։

Добавить комментарий