Опубликовано D.Guyumjyan -
detq

Արցախի բնակիչների ինքնակամ հեռանալու մասին սուտը ոչ մեկին չի բավարարում. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել է, որ Արցախի բնակիչների ինքնակամ հեռանալու մասին սուտը ոչ մեկին չի բավարարում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Կոլոննան ասել է Երևանում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Կոլոննան շեշտել է, որ Արցախում տեղի ունեցածը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։

«Ես ուզում եմ դա կրկնել, քանի որ մենք բազմիցս տարբեր խոսքեր ենք լսել Ադրբեջանից և Ռուսաստանից, որոնք բացատրում էին, որ խոսքը կամավոր հեռանալու մասին է։ Ոչ, սրանք կամավոր մեկնումներ չեն։ Սրանք հարկադիր մեկնումներ են։ Այս մեկնումներից ոչ մեկը կամավոր չի եղել»,- ասել է նա։

Ֆրանսիայի ԱԳ նախարարի համոզմամբ՝ սա ընտրություն է, որն արվել է ուժի կիրառման սպառնալիքի տակ։ 

«Այս մասին ես արդեն խոսել եմ և ուզում եմ կրկնել, որ այս սուտը ոչ մեկին չի բավարարում»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Ֆրանսիական կողմը հիմնականում առարկայական գնահատականներ է տալիս Ադրբեջանի գործողություններին, ինչն առաջացնում է այդ երկրի դժգոհությունը։ Միևնույն ժամանակ Փարիզը սահմանափակվում է միայն հայտարարություններով և որևէ գործնական քայլ չի ձեռնարկում, որը կարող է զսպել Ադրբեջանի գործողությունները։

 

 

Добавить комментарий