Հաջիևն անդրադարձել է Հայաստանի հետ բանակցություններին
«Սխալ է Գրանադայի հանդիպման մերժումը ներկայացնել որպես Հայաստանի հետ բանակցությունների մերժում»- գրել է Ալիևի օգնական Հաջիևը X սոցիալական ցանցում։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Հաջիևը ևս մեկ անգամ ընդգծել է , որ Ֆրանսիայի քաղաքականությունը անկայունություն է ստեղծում տարածաշրջանում։
Նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է մոտ ապագայում Բրյուսելում եռակողմ հանդիպումների՝ Եվրամիություն-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը հավատարիմ իր որդեգրած քաղաքականությանը, BBC-ին տված հարցազրույցում նշել է, որ Բաքուն ցավում է, որ շատ արցախցիներ որոշել են լքել Արցախը (խմբ.՝ադրբեջանական մամուլը Արցախը նշում է Ադրբեջան)։
Ակնհայտ է, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ խաղաղ գոյակցություն։
Добавить комментарий