Թեհրանը ցանկանում է զարգացնել հարաբերությունները Բաքվի հետ. Աբդոլլահիան
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է՝ Թեհրանը ցանկանում է զարգացնել հարաբերությունները Բաքվի հետ: Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Աբդոլլահիանն ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Խալաֆ Խալաֆովի հետ կայացած հանդիպման ժամանակ:
Հաղորդվում է, որ կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Նրանք միևնույն ժամանակ քննարկել են Արցախի շուրջը տեղի ունեցող վերջին զարգացումները։
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։
#Դետքի_հետագծով
Չնայած իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա որոշակի լարվածությանը՝ Իրանը ձգտում է չխորացնել դա և պահել վերահսկելիության սահմաններում։ Իրանը շատ լավ գիտակցում է, որ իր թշնամիները ցանկանում են Ադրբեջանի տարածքն իր դեմ որպես պլացդարմ օգտագործել և ամեն կերպ փորձում է կանխել դա։
Добавить комментарий