Опубликовано H.Andreasyan -
77777

Ադրբեջանում դատում են առևանգված Վագիֆ Խաչատրյանին

Այս ամառ Բերձորի միջանցքում ադրբեջանցիների կողմից առևանգված Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը դատարանի առջև կկանգնի։ 

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գործը վարում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Ջամալ Ռամազանովը։ Նախապատրաստական ​​դատական ​​նիստը նշանակված է հոկտեմբերի 13-ին։

Շինծու գործով «տուժող» է համարվում 59 անձ։ Խաչատրյանը եղել է Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ինչի պատճառով էլ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են առանձնապես ծանր հանցագործությունների մեջ։

Հիշեցնենք, որ Խաչատրյանին առևանգել էին ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Բերձորի միջանցքն անցնելիս։

Добавить комментарий