Опубликовано A.Muradyan -
ghuıigiıg

Թուրքիան Ղարաբաղի հարցում մշտապես կանգնած է եղել իր ադրբեջանցի եղբայրների կողքին․ թուրք պաշտոնյա

Հայկական կողմը շարունակում է սխալ գործել և չնայած նախազգուշացումներին, չնայած Թուրքիայի ու տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների բարելավմանը՝ անօրինական գործունեություն է ծավալում։ Այս մասին հայտնել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը։

«Թուրքիան Ղարաբաղի հարցում մշտապես կանգնած է եղել իր ադրբեջանցի եղբայրների կողքին, և այսուհետ էլ շարունակելու է կանգնել նրանց կողքին՝ հանուն բոլոր թյուրքական պետությունների բարգավաճման, անվտանգության և ապագայի»,- նշել է Յըլդըրըմը։

#Դետքի_հետագծով

Նշենք, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են պնդել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին՝ շեշտելով վերջինիս՝ իրենց համար ունեցած «կարևոր» նշանակությունը։ Ադրբեջանի միջոցով Թուրքիան շարունակելու է ապակայունացնել տարածաշրջանը, քանի որ չի հասել իր քաղաքական բոլոր նպատակներին։

Добавить комментарий