Երևանը դիմել է ՄԻԵԴ՝ Արցախի նախկին և ներկա ղեկավարության բոլոր ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցով
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Արցախի նախկին և ներկա ղեկավարության բոլոր ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցով՝ պահանջելով նաև պարտավորեցնել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել նրանց:
«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, հիմք ընդունելով սոցիալական ցանցերում տարածված մի շարք տեսանյութերը, խնդրել է դատարանին Ադրբեջանին պարտավորեցնել տեղեկացնելու իր վերահսկողության տակ հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասին ու տրամադրել ամբողջական տվյալները»,- ասված է ներկայացուցչի հաղորդագրությունում։
Ավելի վաղ Եվրոպական դատարան ներկայացված դիումի վերաբերյալ Ադրբեջանը դատարանին էր ներկայացրել Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղեկություն, որը փոխանցվել է վերջինիս մերձավոր ազգականներին:
Добавить комментарий