Опубликовано A.Gevorgyan -
hdydh

Ադրբեջանի և Ղազախստանի պաշտպանության նախարարները հանդիպում են ունեցել

Հոկտեմբերի 6-ին Ադրբեջան է այցելել Ղազախստանի պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովի գլխավորած պատվիրակությունը:

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ղազախստանի և Ադրբեջանի միջև ռազմական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները:

Ստորագրվել է Ադրբեջանի և Ղազախստանի պաշտպանության նախարարության միջև 2024 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։ 

Փաստաթուղթը Բաքվում ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Ղազախստանի պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովը։

Նշենք, որ Ադրբեջանը և Ղազախստանը հոկտեմբերի 2-ից անցկացնում են համատեղ մարտավարական զորավարժություններ երկու երկրի ռազմածովային ուժերի նավատորմերի և ռազմական անձնակազմի մասնակցությամբ։

Добавить комментарий