Ադրբեջան-Իրան համագործակցությունը կարևոր գործոն է տարածաշրջանի համար. Ալիև
Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշին:
«Ադրբեջան-Իրան համագործակցությունը կարևոր գործոն է ողջ տարածաշրջանի համար»,- նշել է Ալիևը:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:
Նախագահ Իլհամ Ալիևը կարևորել է տարածաշրջանային խնդիրների լուծումը տարածաշրջանի երկրների մասնակցությամբ, նշել է, որ Ադրբեջանն է համագործակցության «3+3» ձևաչափի նախաձեռնողը, և մոտ ժամանակներս այս ձևաչափով հանդիպումների անցկացումը դրական քայլ է գնահատել։
Добавить комментарий