Опубликовано detq-editor -
Թուրքիան ներկայումս չի կարող աջակցել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Չավուշօղլու

Թուրքիան ներկայումս չի կարող աջակցել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Չավուշօղլու

Թուրքիան ներկայումս չի կարող աջակցել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան ներկայումս չի կարող աջակցել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին։ Ինչպես հաղորդում է թուրքական «Gazeteduvar» պարբերականը, Չավուշօղլուն այս մասին ասել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար  Պետեր Սիյարտոյի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիան պատրաստ կլինի կրկին քննարկել այդ հարցը, եթե Շվեդիան կատարի իր պարտավորությունները:

Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի ստեղծման գաղափարն ի սկզբանե հիմնված էր ռազմաքաղաքական բլոկի անդամ բոլոր երկրների անվտանգության ապահովման խնդրի վրա։ «Ուստի բոլոր թեկնածու երկրները, այդ թվում՝ Շվեդիան և Ֆինլանդիան, պետք է հաշվի առնեն Անկարայի դիրքորոշումն անվտանգության ոլորտում»,- ասել է նա։

Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան հասկանում է Շվեդիայի և Ֆինլանդիայի անվտանգային մտահոգությունները՝ շեշտելով, որ նույն մոտեցումն է ակնկալում սկանդինավյան երկու երկրներից։

Добавить комментарий