Опубликовано A.Gevorgyan -
Gush

Բայրամովը Լուի Բոնոյի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների «կարգավորման» գործընթացը

Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։

Քննարկվել են երկու երկրի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների «կարգավորման» գործընթացը և վերաինտեգրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Հանդիպման ընթացքում Բայրամովը տեղեկացրել է Արցախում (խմբ.) բնակվող հայ բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ Ադրբեջանի կառավարության կողմից իրականացվող «աշխատանքների» մասին։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը վերաինտեգրման մասին խոսելիս նշել է, որ հայերն իրենց կամքով են լքում Արցախը: Արցախի բնակչության գրեթե 98%-ը բռնի տեղահանվել է Հայաստանի Հանրապետություն, որովհետև Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցություն իրապես հնարավոր չէ։

Добавить комментарий