Опубликовано D.Guyumjyan -
դետք

Իրանի նախագահը շեշտել է Իրանի և Ադրբեջանի սահմանին «Արաս» անցակետի կառուցումն արագացնելու անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է Իրանի և Ադրբեջանի սահմանին «Արաս» անցակետի կառուցումն արագացնելու անհրաժեշտությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։ 

Ռայիսին ընդգծել է, որ այդ նախագիծը կբարձրացնի տնտեսական և առևտրային համագործակցության մակարդակը, փոխգործակցությունն ու փոխանակումները երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև։ «Տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների երկխոսության միջոցով և առանց կողմնակի երկրների միջամտության»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կովսականի Աղբենդ գյուղում  տեղի է ունեցել Ադրբեջանից Իրան Արաքս գետի վրայով ավտոմեքենաների կամրջի հիմնարկեքի արարողությունը։ Կամրջի շինարարության հետ միասին կստեղծվի սահմանային և մաքսային ենթակառուցվածք։

Կողմերի կարծիքով՝ ստեղծվող ենթակառուցվածքները կնպաստեն բեռնափոխադրումների ավելացմանը և կթեթևացնեն մուտքն ու ելքը Նախիջևան։

#Դետքի_հետագծով

Իրանը և Ադրբեջանը վերջին շրջանում խորացնում են տնտեսական փոխգործակցությունը, ինչը բխում է երկու երկրների շահերից։ Այս համատեքստում կողմերը տարբեր նախագծեր են իրականացնում, որոնցից մեկն էլ «Արաս» անցակետի կառուցումն է, ինչի շուրջ վերջերս պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Добавить комментарий