Եթե Հայաստանը «Զանգեզուրի միջանցքը» բացի և մյուս խոստումները կատարի, կզարգացնենք հարաբերությունները. Էրդողան
Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ելույթում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմային։
«Ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարությունն առաջիկայում կորդեգրի խաղաղությանը, անվտանգությանը և բարօրությանն ուղղված քաղաքականություն։ Ուզում եմ կրկնել, որ եթե այդպես լինի, և Հայաստանը պահի իր տված խոստումները, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը, պատրաստ ենք Հայաստանի հետ քայլ առ քայլ զարգացնել մեր հարաբերությունները։ Իսկ Իրանի կառավարությանը կոչ ենք անում միանալ այս պատմական նախագծին»,- հայտարարել է Էրդողանը։
#Դետքի_հետագծով
Թուրքիան ոչ մի դեպքում չի բարելավելու Հայաստանի հետ հարաբերությունները, ընդհակառակը, անընդհատ փորձելու է նոր զիջումներ կորզել։ Թուրք բարձրաստճան պաշտոնյաները, հատկապես վերջին շրջանում, անթաքույց խոսում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին՝ ընդգծելով դրա նշանակությունը Թուրքիայի և Ադրբեջանի համար, մասնավորապես տնտեսական դաշտի ներքո քողարկված, այնինչ այդ «միջանցք» կոչվածը Թուրքիայի համար ունի մեծապես քաղաքական նշանակություն։
Добавить комментарий