Опубликовано A.Gevorgyan -
G

Պատմական պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար. Ալիև

Ալիևը նշել է, որ Ադրբեջանը միշտ եղել է «խաղաղության» կողմնակիցը և ընդգծել է, որ ելնելով տարածաշրջանային հարցերը տարածաշրջանի երկրների անմիջական մասնակցությամբ լուծելու սկզբունքից՝ Ադրբեջանն առաջարկել է  «3+3» համագործակցության ձևաչափը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբւ հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

«Ներկայումս պատմական պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, հարավկովկասյան տարածաշրջանը խաղաղության վերածելու համար», - նշել է Իլհամ Ալիևը Շուշիում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 27-րդ նիստի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։

#Դետքի_հետագծով

Ալիևը օրերս Վրաստանում վարչապետի հետ հանդիպման ընթացքում ևս նշել էր, որ «խաղաղության» ժամանակն է։ Այսօր ևս մեկ անգամ բարձրաձայնել է «խաղաղության» պայմանագրի ստորագրման «դրական» արդյունքների մասին։

Ադրբեջանը բացահայտ նշում է այն մասին, որ «խաղաղության» անվան ներքո տարածաշրջանում ոչ թե կայունության, այլ ռազմական գործողությունների է դիմելու։

Добавить комментарий