Ամերիկացի կոնգրեսականն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ Բերձորի միջանցքի շրջափակման համար
Ամերիկացի կոնգրեսական Թոնի Կարդենասն առաջարկում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ Բերձորի միջանցքի շրջափակման համար։ Այս մասին կոնգրեսականը գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։
Վերջինս կոչ է արել դադարեցնել ամերիկացի հարկատուների հաշվին Ադրբեջանին ցանկացած տիպի ռազմական օգնության տրամադրումը։
ԱՄՆ ներկայացուցիչների պալատում իր ելույթի ժամանակ Կարդենասը դատապարտել է Արցախի շրջափակումը։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ արցախահայությունը մնացել է առանց սննդի և դեղորայքի։
Կարդենասը միևնույն ժամանակ հորդորել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը և հումանիտար օգնություն ուղարկել այնտեղ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի այսպես կոչված բնապահպան ակտիվիստներն արգելափակել են Բերձորի միջանցքը։
Добавить комментарий