Опубликовано detq-editor -
Թեհրանից Ադրբեջանի դեսպանատան տարհանումը հնարավորություն է ստեղծել Հայաստանի համար ամրապնդելու հայ-իրանական հարաբերությունները. Վարդան Ոսկանյան

Իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը հայտնում է, որ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում տեղի է ունեցել շրջադարձային և չափազանց կարևոր իրադարձություն։ Այս մասին Ոսկանյանը գրել է իր տելեգրամյան ալիքում։

Ոսկանյանը նկատում է, որ «հունվարի 29-ին Թեհրանից Բաքվի բարբարոսական վարչախմբի դիվանագիտական բոլոր ներկայացուցիչների տարհանումը հանգեցրել է նրան, որ Բաքուն փաստացիորեն այլևս դեսպանություն չունի Իրանում»։ Իրանագետի համոզմամբ՝ սա բացառիկ հնարավորություն է ստեղծել Հայաստանի համար ամրապնդելու հայ-իրանական հարաբերությունները՝ ակտիվորեն և առանց ադրբեջանական հնարավոր դիվանագիտական հակազդեցության աշխատելով հենց այդ երկրի ներսում։

«Ակնհայտ է, որ այս նպատակով ոչ միայն  պետք է մեծացվի Թեհրանում հայկական դիվանագիտական ներկայությունը, այլ նաև հնարավորին արագ և որակյալ քայլեր ձեռնարկվեն Թավրիզում Հայաստանի հյուպատոսության բացման նպատակով։

Ընթացիկ այս գործողությունները պետք է հետապնդեն մեկ հիմնական նպատակ։ Այն է՝ «երկու պետություն, մեկ քաղաքակրթություն» գաղափարախոսական հիմքի վրա ձևավորել հայ-իրանական ռազմավարական դաշինք, ինչի միջոցով երկու բարեկամ պետությունները կկարողանան փոխլրացնել միմյանց անվտանգային ճարտարապետության խոցելի շատ կետեր և դիմակայել Թուրքիա-Ադրբեջան «թուրանական դաշինքից» եկող ընդհանուր մարտահրավերներին»,- եզրափակել է Ոսկանյանը։

Добавить комментарий