Ադրբեջանի ՆԳՆ-ն հատուկ գործողություն է իրականացրել «իրանական լրտեսներին» բացահայտելու համար
Ադրբեջանի ՆԳՆ-ն հատուկ գործողություն է իրականացրել «իրանական լրտեսներին» բացահայտելու համար
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հատուկ գործողություն է իրականացրել՝ երկրի տարածքում գործող «իրանական լրտեսներին» բացահայտելու համար։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ գործողության ժամանակ Իրանի օգտին աշխատելու կասկածանքով 7 մարդ է ձերբակալվել։
Հայտարարության համաձայն՝ հատուկ գործողություն է իրականացվել իրանամետ «SalamNews» լրատվական գործակալությունում և «Interaz» հեռուստաալիքում։ Նշվում է, որ լրատվամիջոցները զբաղվել են Իրանի քաղաքականության և նրա շահերի քարոզչությամբ։
Դեպքի վերաբերյալ ին այլ տեղեկություններ դեռևս հայտնի չեն։
Добавить комментарий