Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը
ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստն անցկացվում է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։
Նշենք, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նեղ ձևաչափով հանդիպում են անցկացնում։
Հիշեցնենք` ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РБК-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Մոսկվան ցանկանում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել: Դիվանագետը հայտնել էր, որ ադրբեջանական կողմից արդեն կա հանդիպման համաձայնություն: Ավելի ուշ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնեց, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մեկնի Բիշքեկ։
Հայաստանից Բիշքեկ է մեկնել փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
Добавить комментарий