«Գորշ գայլերի» հիմնադրի որդին ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ
Յըլդըրըմ Թուղրուլ Թյուրքեշն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։ Այս մասին ասված է X-ի ԵԽԽՎ-ի պաշտոնական միկրոբլոգում։ «Շնորհավորում ենք Յըլդըրըմ Թուղրուլ Թյուրքեշին, որը Թուրքիայից հենց նոր է ընտրվել որպես վեհաժողովի նոր փոխնախագահ»,- ասված է կազմակերպության գրառման մեջ։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անդամ Թյուրքեշը «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի որդին է։
Добавить комментарий