Опубликовано detq-editor -
Թուրքիան մշտական կապի մեջ է Ֆինլանդիայի հետ․ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար

Թուրքիան մշտական կապի մեջ է Ֆինլանդիայի հետ․ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար

«Թուրքիան մշտական կապի մեջ է Ֆինլանդիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի հարցով»,- հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը՝ նշելով, որ իրավիճակն առաջիկա օրերին կարող է ավելի հստակ դառնալ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը կարող է «լավ աչքով նայել», եթե Հելսինկին առանձին դիմում ներկայացնի՝ առանց Ստոկհոլմի։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ պատրաստվում է ուղերձ հրապարակել Ֆինլանդիայի վերաբերյալ, որը ցնցելու է Շվեդիային: Նա ակնարկել էր, որ ուղերձը կլինի միայն այն դեպքում, եթե Ֆինլանդիան չանի նույն սխալը, ինչ Շվեդիան: Ֆինլանդիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անվտանգությունը համատեղ է:

Добавить комментарий