Տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը
Բաքվի Յասամալի շրջանային դատարանում տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել՝ իբր 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Իվանյանի շրջանի Մեշալի գյուղում զինված խմբավորումների կազմում «ցեղասպանություն իրականացնելու մեջ»։
Քրեական գործի քննությունը նշանակվել է հոկտեմբերի 17-ին։
#Դետքի_հետագծով
Նշենք, որ Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանը հուլիսի 29-ին Բերձորի միջանցքով Հայաստանի Հանրապետություն անցնելու ժամանակ ադրբեջանական սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից ապօրինի առևանգվել էր և տեղափոխվել Բաքու։
Добавить комментарий