Արցախի օկուպացված տարածքներում ականի պայթունից ադրբեջանցիներ են տուժել
Ադրբեջանական կողմը տեղեկացնում է, որ Արցախի օկուպացված Ֆիզուլիի գյուղերից մեկում հոկտեմբերի 13-ին ականներից երկու ադրբեջանցի է տուժել։ Պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել, մեկը վիրավորվել է։
Այս մասին ասված է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ ըստ նախնական տեղեկությունների` հակատանկային ականի պայթյունից ոչնչացվել է «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, իսկ «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը վիրավորվել է։
ANAMA-ն կոչ է արել չմոտենալ անծանոթ տարածքների։
Добавить комментарий