Опубликовано H.Minasyan -
Կահիրեում իր համապաշտոնակցի հետ զրույցում նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Դետք»-ի հաղորդմամբ՝ հայտնում է «Reuters»-ը։   Ֆիդանը Եգիպտոս կատարած իր առաջին այցի ժամանակ ասել է, որ կարևոր է գործել՝ կասեցնելու հակամարտության տարածումը և վերսկսել խաղաղ բանակցությունները։ «Մենք մերժում ենք պաղեստինցիներին Գազայի հատվածից իրենց տներից վտարելու և Եգիպտոս աքսորելու քաղաքականությունը։ Մենք կտրականապես դեմ ենք սրան և աջակցում ենք Եգիպտոսին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։   Նրա խ

Թուրքիան աջակցում է Եգիպտոսին Գազայից պաղեստինցիների վտարումը մերժելու հարցում. Ֆիդան

Կահիրեում իր համապաշտոնակցի հետ զրույցում նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Դետք»-ի հաղորդմամբ՝ հայտնում է «Reuters»-ը։ 

Ֆիդանը Եգիպտոս կատարած իր առաջին այցի ժամանակ ասել է, որ կարևոր է գործել՝ կասեցնելու հակամարտության տարածումը և վերսկսել խաղաղ բանակցությունները։ «Մենք մերժում ենք պաղեստինցիներին Գազայի հատվածից իրենց տներից վտարելու և Եգիպտոս աքսորելու քաղաքականությունը։ Մենք կտրականապես դեմ ենք սրան և աջակցում ենք Եգիպտոսին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։ 

Նրա խոսքով՝ խաղաղ բնակիչների մահը պետք է դադարեցվի՝ անկախ նրանից, թե որ կողմում են նրանք։ «Մենք տեսնում ենք, որ որոշ պետություններ փորձում են արդարացնել Իսրայելի հարձակումները Գազայի վրա որպես ինչ-որ արդարացված գործողություն: Մենք Իսրայելին կոչ ենք անում հավատարիմ մնալ միջազգային իրավունքին և մարդասիրական արժեքներին»,- ասել է Ֆիդանը:

Добавить комментарий