Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կարևորությանը

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կարևորությանը

Թուրք նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հերթական անգամ խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ շեշտելով դրա կարևորությունն ինչպես Թուրքիայի ու Ադրբեջանի համար, այնպես էլ տարածաշրջանային երկրների։ 

«Կարծում եմ, որ «Զանգեզուրի միջանցքը» կապահովի ուղիղ երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումներ Թուրքիայի և Ադրբեջանի միջև, կարևոր քայլ կլինի Միջին միջանցքի բոլոր երկրների համար։ Կարս-Նախիջևան երկաթուղու նախագիծը, որը կիրականացվի այս միջանցքի շրջանակում, Նախիջևանով ամբողջ Եվրոպան կմիացնի Իրանին, Ադրբեջանին, Թուրքմենստանին և Պակիստանին»,- նշել է նա։ 

Թուրքական օրակարգում է նաև «Զարգացման ճանապարհ» նախագիծը, որը նպատակ ունի մեծացնելու երկաթուղային ցանցը։ 

«Այժմ մենք մեր առջև նպատակ ենք դրել «Զանգեզուրի միջանցք» և «Զարգացման ճանապարհ» նախագծերով երկու նոր միջազգային գիծ նախաձեռնել»,- ասել է թուրք նախարարը՝ հավելելով, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի երկաթուղային ոլորտում նոր դարաշրջան է սկսվել։ Ըստ նրա՝ երկաթուղային ցանցը հասել է 14 հազար կիլոմետրի։

Добавить комментарий