Թշնամի պետության ղեկավարն այցելել է Արցախ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի դրոշն է բարձրացրել հայկական Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:
Այսօր լրանում է Իլհամ Ալիևի՝ առաջին անգամ Ադրբեջանի նախագահ ընտրվելու 20-րդ տարին:
«Այս հաղթանակը հավերժ կմնա մեր պատմության մեջ»,- նշել է Ալիևը։
«Սա պետք է դաս լինի նրանց (հայերի - խմբ.) համար։ Ցավոք, 20 տարի առաջ ասածս ու դրանից հետո բազմիցս կրկնված խոսքերը նրանց չհասան: Նրանք կարծում էին, որ դրանք ընդամենը խոսքեր են։ Ես իմ ասածն արել եմ, բոլորը գիտեն, այդ թվում՝ Հայաստանում, ու չպետք է մոռանան հակաահաբեկչական գործողությունների մասին»,- հավելել է Ալիևը։
#Դետքի_հետագծով
Թշնամի պետության ղեկավարի այս ելույթն ամբողջությամբ հիմնված էր հայատյացության վրա։ Ալիևն իր հայտարարություններով ևս մեկ անգամ ապացուցեց, որ ագրեսիվ և ցեղասպան պետության հետ հնարավոր չէ ոչ միայն ապրել, այլև «խաղաղության» մասին որևէ տող բանակցել։
Добавить комментарий