Опубликовано detq-editor -
Ադրբեջանի «Կոմանդո» ստորաբաժանումներում շարունակվում են մարտավարական վարժանքները

Ադրբեջանի «Կոմանդո» ստորաբաժանումներում շարունակվում են մարտավարական վարժանքները

Ադրբեջանի ցամաքային զորքերի 2023 թվականի մարտական ​​պատրաստության պլանի համաձայն՝ օպերատիվ (կոմանդո) ստորաբաժանումներում շարունակվում են մարտավարական հատուկ վարժանքները։

Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից:

Նշվում է, որ իրական մարտի պայմաններում նրանք վարժվում են հետախույզի արահետ բացելու, արգելքներ հաղթահարելու, պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբերը չեզոքացնելու, շրջափակելու և այլ նպատակներով:

Հատուկ ուշադրություն է դարձվում զինծառայողների մարտական ունակություններին։

«Կոմանդո» զորամիավորումները ստեղծվել են ադրբեջանական զինուժի որոշ մոտոհրաձգային զորամասերի հիմքի վրա 44-օրյա պատերազմից հետո:

Добавить комментарий