Թուրքիան և ԱՄՆ-ն քննարկել են լարվածությունը Մերձավոր Արևելքում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Բանակցությունների ընթացքում քննարկվել են Պաղեստինի ու Իսրայելի միջև հակամարտության համատեքստում վերջին իրադարձությունները և Գազայի շուրջը ստեղծված հումանիտար իրավիճակը։
Կողմերը կիսվել են տարածաշրջան կատարած այցից ստացած տպավորություններով։ Քննարկվել է նաև ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը։
#Դետքի_հետագծով
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ խմբավորման միջև լայնածավալ ռազմական գործողություններ են սկսվել Գազայի հատվածում և Իսրայելի հարավում։
ԱՄՆ-ի արտաքին օգնության ամենախոշոր ստացողն Իսրայելն է։ ԱՄՆ-ի քայլերի նպատակն է ամբողջական աջակցություն ցույց տալ Իսրայելին Գազայի վրա լայնածավալ հարձակում իրականացնելու հարցում։
Իսկ Թուրքիան պետական մակարդակով նշել է, որ միայն Պաղեստինի անկախությունը կարող է խաղաղություն ապահովել Մերձավոր Արևելքում։
Добавить комментарий