Опубликовано H.Minasyan -
 Բայրամովը խոսել է Արցախում մնացած հայերի վերաինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքներից

Բայրամովը խոսել է Արցախում մնացած հայերի վերաինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքներից

Հայ բնակիչների կողմից ստացված դիմումները վերանայվում են համապատասխան պորտալի միջոցով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ աշխատանքներ են տարվում հայ բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ։ Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ կարևոր է զերծ մնալ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերին խոչընդոտող սադրիչ քայլերից։

Բայրամովը շեշտել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու իրական հնարավորություններ կան, և հույս է հայտնել, որ այդ հնարավորությունները դրական կգնահատվեն Հայաստանի կողմից։

Добавить комментарий